ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի գործողություն չի արվել, զրպարտողները պատասխանատվության չեն կանչվել։

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ին և դատախազությանը հանցագործության մասին ներկայացրած հաղորդմանը։

Նշենք, որ իշխանամերձ շրջանակները մի շարք տեղեկություններ էին տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի մասին։ Սրբազանն իրեն զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։

Նա նշեց, որ պետք է դատի տալ նրանց, ովքեր անգործությամբ են զբաղված, որովհետև զրպարտողները մինչև հիմա պատասխանատվության չեն կանչվել։ Օգտվելով առիթից՝ Բագրատ սրբազանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

«Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular