ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աննա եկեղեցու բակից դիմելով պայքարին միացած քաղաքացիներին՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պաաայքարի ցանկալի արդյունքին ու նպատակակետին հասնելու են, սակայն՝ համբերությամբ զինված ու կշռադատված քայլերով։

«Մենք ուզում ենք այլ կերպ գործել, քան աշխարհի կարգն է և այլ կերպով հաղթել այն մարտահրավերները, որոնք աշխարհն է մեզ տրամադրել։

Մենք իրավունք չունենք այնպիսի անհաշվենկատ գործողություններ անել, որ մեր դեմ կանգնած այս ամբողջ հրեշավոր մեխանիզմը կարողանա մեկ վայրկյանում հոշոտել և, բացի այդ, ժողովրդին տանել հերթական մեծ հուսախաբության, հիասթափության։

Մենք պետք է համբերությամբ, ծանր հաամբերությամբ, գոտիները ձգելով՝ առաջ գնանք։ Եվ ասեմ՝ հենց այդ համբերությունն է այս մարդկանց վախեցնողը, սաարսափի տեղիք տվողը, թե մենք ի՞նչ ենք ուզում,  ի՞նչ ենք ուզում անել։

Մի բան հստակ է, թե մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular