ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Այդահո նահանգում պիկապի և մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

«Վեց մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել է, երբ պիկապը դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել մարդկանցով լցված միկրոավտոբուսի մեջ», - ասվում է իրավապահների հայտարարության մեջ:

Վթարի հետևանքով մինիվենի վարորդը և նրա հինգ ուղևորները մահացել են։ Մեքենայում գտնվող ևս 9 հոգի հոսպիտալացվել են, նրանց վիճակը դեռևս հայտնի չէ։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև պիկապի վարորդը։ 

Թե ինչու է պիկապը շրջվել հանդիպակաց երթևեկության մեջ, առայժմ անհայտ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular