Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահը և ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանում միշտ հայտնի են եղել որպես իսկական ընկերներ։ Ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ցավակցելով նրանց զոհվելու կապակցությամբ։
«Ռուսաստանն անկեղծորեն ցավակցում է Իրանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Իրանի ողջ բարեկամ ժողովրդին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն անգնահատելի է որակել Իրանի նախագահի և երկրի ԱԳՆ ղեկավարի դերը ռուս-իրանական համագործակցության ամրապնդման մեջ։