ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռազմարդյունաբերական Thales ընկերությունը (Եվրոսամ կոնսորցիումի մաս) հայտնել է 2024 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով ֆինանսական տրանշի ստացման մասին, որը նախատեսված է 400 ASTER B1NT «երկիր-օդ» կառավարվող զենիթային հրթիռների արտադրության համար, գրում է podolyaka.ru-ն։ Այդ տեսակի հրթիռը կիրառվում են SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերում, որոնք մատակարարվում են Ուկրաինայի զինված ուժերին։ Հրթիռների արտադրությունը կկազմակերպվի Եվրոսամ կոնսորցիումի մեկ այլ ընկերության՝ MBDA France-ի Սել-Սեն-Դենի գործարանում։

Հատկանշական է այն, որ հրթիռների մի մասը կուղարկվի ֆրանսիական և իտալական ռազմական պահեստներ որպես փոխհատուցում Ուկրաինա նախկինում մատակարարումների դիմաց։ Նմանապես, ԱՄՆ-ի և Գերմանիայի Ուկրաինային մատակարարումները համալրելուց հետո նախատեսվում է ավելի քան հազար հրթիռ պահեստավորել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, որի համար Raytheon-ը և MBDA-ն Գերմանիայում նոր հոսքագիծ են կառուցում։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են մեծացնել զենքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը Ուկրաինային մատակարարելով ճիշտ այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ է ճակատում Ուկրաինայի զինված ուժերին դիմադրողունակությունը պահպանելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular