ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկը Վլադիմիրի մարզում ինքնաշեն ինքնաթիռով կործանվել է։ Հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։

Օդանավը, պարզվել է, այնքան թեթև է, որ փորձնական թռիչքի ժամանակ ուժգին քամին նետել է մոտ 30 մետր:

Ինքնաթիռը, որում եղել է Իգոր Բուչևիչը,  ընկել է դաշտում։ Անկման պատճառը եղել պոչի վնասվելը։ Տղամարդը հինգ տարի է ծախսել այն կառուցելու համար: Օդանավը կշռել է 250 կիլոգրա, կարողացել է ծալվել, հեշտությամբ տեղավորվել է մեքենայի բեռնախցիկում: Բուչևիչը հինգ տարի է ծախսել այն կառուցելու վրա, և այսօր նա որոշել էր փորձարկել, բայց ամեն ինչ չէր ընթացել ըստ պլանի: Բուչևիչը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը։ Տրանսպորտային ոստիկանությունն ու քննչական կոմիտեն սկսել են հետաքննություն։

Օդանավի կոնստրուկտորը արդյունաբերությունում աշխատել է ավելի քան 30 տարի: Նա երկար տարիներ ղեկավարել է «Սատուրն Ավիա» կոնստրուկտորական բյուրոն, որտեղ ստեղծվել են թեթև շարժիչով փոքր ինքնաթիռներ։

Տեսանյութն այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular