ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տրամադրելու պահանջով: Այս մասին ասված է Խանի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատախազները ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ երկուսն էլ «պատասխանատու են Պաղեստինի տարածքում (Գազայի հատված) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:

ՄՔԴ-ն նաև պահանջել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալման օրդեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular