ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարևան և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և իրանցի մի քանի այլ գործիչների մահը նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով ցնցել է աշխարհն ու հատկապես մերձավորարևելյան ռեգիոնը։ Այս աղետալի ու ողբերգական պատահարն իրանաադրբեջանական սահմանին Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո, կամ քննարկվող մեկ այլ վարկած՝ մահափորձը, կարող է դառնալ աշխարհաքաղաքական նոր և ավելի ծանր ցնցումների մեկնարկ՝ Հայաստանի Հանրապետության անմիջական հարևանությամբ։

Ռաիսիի ուղղաթիռի կործանումը ոչ միայն ողբերգական լուր է հայ ժողովրդի համար, այլև հնարավոր տագնապալի ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրադարձությունների մեկնարկի ազդանշան, քանի որ գաղտնիք չէ՝ 44-օրյա պատերազմից հետո Իրանի բարձր ղեկավարությունն իրեն դիրքավորել է՝ որպես ՀՀ բնական դաշնակից՝ ՀՀ անվտանգությունը որակելով որպես սեփական անվտանգություն: Իրանը՝ ի դեմս իր ղեկավարության, հանդես էր գալիս ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դիրքերից, հայտարարում իր կարմիր գծերի մասին, պատերազմից հետո արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի մասնակցությամբ Իրանը հյուպատոսարան բացեց Կապան քաղաքում, առաջարկեց Ադրբեջանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհ Իրանի տարածքով՝ այդ հարցում պաշտպանելով և աջակցելով ՀՀ դիրքորոշումներին ու շահերին։

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գործող իշխանությունները վերջին երկու տարվա ընթացքում ավելի ակնհայտ ու ինտենսիվ սկսեցին հայացք նետել դեպի Արևմուտք՝ ՀՀ-ում տեղակայելով եվրոպացի դիտորդներին, որոնց վերաբերյալ Իրանի իշխանություններն անդընդհատ հայտարարություններ էին անում և իրենց դժգոհությունն արտահայտում, այնուամենայնիվ, Իրանի իշխանությունների կողմից «կարմիր գծերը» չփոխվեցին։ Այդ մասին վերջերս իր մի քանի անդրադարձներում հայտարարեց նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular