ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ: Նախագծով առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Առաջին՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, տարիքային շեմը 36-ից բարձրացնել մինչև 40 տարեկանը ներառյալ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3 տոկոս):

Երկրորդ՝ մեկ երեխա ունեցող՝ երկրորդային անպտղություն ունեցող՝ գործող որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձի հնարավորություն տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին: Գործող որոշմամբ սահմանված է հերթագրման կարգ, ուստի նույնիսկ տվյալ ֆինանսական տարվա ընթացքում միջոցների սպառման դեպքում շահառուները կարող են հերթագրվել և բժշկական օգնություն և սպասարկում ստանալ հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում:

Միաժամանակ, կանոնակարգվել է նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց՝ ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, քանի որ հիմք ընդունելով կառավարության 2004 թ.-ի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի 2-րդ կետը, ծրագրի շահառու չհանդիսացող որոշ քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք: Շահառուների շրջանակի ընդլայնման արդյունքում նրանց՝ շահառու դառնալու պարագայում վերջիններս պետք է օգտվեն ծառայությունների նույն փաթեթից, որից օգտվում են շահառու հանդիսացող անձինք, այսինքն՝ ոչ ավել, քան արտամարմնային բեղմնավորման 1,5 փորձ: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին՝ իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում:

Ըստ նախարարության, երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը: Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում: Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 մլն դրամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular