Ռուսաստանը ժամանակավորապես վերացրել է բենզինի արտահանման արգելքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌԴ կառավարությունը վառելիք արտադրողների համար մինչև 2024 թվականի հունիսի 30-ը կասեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Սակայն սահմանափակումները կպահպանվեն հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը։
Ըստ РИА Новости-ի՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից.
Կառավարությունում նշել են, որ որոշումն ընդունվել է ավտոմոբիլային վառելիքի ներքին շուկայի գերհագեցվածության պատճառով։ Ստեղծված իրավիճակում բենզինով գերբեռնվածության պատճառով կարևոր է թույլ չտալ, որ ձեռնարկությունների վերամշակվող հումքի ծավալները նվազեն։
Բացի դրանից, անհրաժեշտ է ազատել նավահանգիստները արտահանման համար նախատեսված վառելիքի ծավալից:
Վառելիքի շուկայում նարձր պահանջարկի փուլում կայուն իրավիճակը պահպանելու համար կառավարությունը մարտի 1-ից օգոստոսի 31-ն բենզինի արտահանումն արգելել էր։
Ընդ որում, սահմանափակումները չեն ազդել միջազգային մարդասիրական օգնության և անձնական օգտագործման համար արտահանվող ապրանքների վրա։ Արգելքը միաժամանակ չի տարածվում միջկառավարական համաձայնագրերով, ներառյալ՝ ԵԱՏՄ երկրներից մատակարարումների վրա։