ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրեսը գումար չի հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը 2017թ. ֆիսկալ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վիճահարույց առաջարկին՝ որոշելով գումար չհատկացնել դրա իրականացման համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, առաջարկին հատկապես դեմ են եղել դեմոկրատները՝ նշելով, որ սահմանային անվտանգության վրա ծախսվելիք միլիարդավոր գումարները նպատակային չեն լինի:

Աղբյուրը մանրամասնում է, որ բյուջեի նախագծում Թրամփը զգալի ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը՝ Կոնգրեսից պահանջելով 30 մլրդ դոլար:

Հայտնի է, որ նախագիծը համաձայնեցված է երկու պալատների միջև: Ակնկալվում է, որ փաստաթուղթն առաջինը կստորագրի Ներկայացուցիչների պալատը, հետո՝ Սենատը:

Նշվում է, որ 1 տրլն դոլարանոց բյուջեի նախագիծը կհաստատվի մինչև շաբաթվա վերջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular