ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկան կճշտի Հայաստանի տեղը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

1in.am/ Թուրքիայում պետական կառավարման համակարգի փոփոխության, քաղաքական, գաղափարական, արժեքային փոփոխությունների շարունակվող գործընթացի համատեքստում խիստ ուշագրավ է դառնում նաև հարցը, թե ինչ փոփոխությունների կենթարկվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ընդհանուր առմամբ և մասնավորապես երկու կարևոր ուղղություններով՝ դեպի Միացյալ Նահանգներ կամ ավելի լայն իմաստով՝ դեպի Արևմուտք, և դեպի Ռուսաստան:

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև

Պարզ է մի բան, որ նշված համատեքստում հստակ տարանջատում պիտի մտցնենք արևմտյան հանրությունը ներկայացնող երկու միավորների՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև: Վերջինիս հետ Թուրքիայի հետ հարաբերությունները զգալիորեն վատացել էին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեից դեռ ամիսներ առաջ, իսկ հանրաքվեից հետո հակասությունները եվրոպական երկրների ու կառույցների հետ խորացան:

Այլ հարց է Միացյալ Նահանգների մոտեցումը: Նախագահ Թրամփը, չնայած ապրիլի 16-ի հանրաքվեի մասին արևմտյան դիտորդների կոշտ գնահատականներին, շնորհավորեց Թուրքիայի նախագահ Էրդողանին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ: Վերջին շրջանում գրանցված մյուս կարևոր ազդակը թուրք-ամերիկյան հարաբերություններում կարելի է համարել Թուրքիայի աջակցությունը Վաշինգտոնին՝ Սիրիայի ավիաբազան հրթիռակոծելու հարցում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular