ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցկեղի դեմ պայքարող Քեյթ Միդլթոնի մաշկն ու ոսկրածուծը վնաuվել են․ ի՞նչ է հայտնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արքայազն Ուիլյամի 42-ամյա կինը տառապում է քիմիաթերապիայի հետևանքներից ու դեռ շուտ չի վերադառնա հանրային կյանք: Քաղցկեղի դեմ պայքարը մեծապես ազդել է նրա արտաքինի վրա։ Պալատի ինսայդերներն ասել են, որ Քեյթ Միդլթոնը իրեն դիմանում է իր սիրելիների առջև, բայց իր բուժումը սարսափելի հետևանքներ է թողնում:

Ուելսի արքայադուստրը տառապում է սրտխառնոցից, հյուծվածությունից ու մազաթափությունից։ Բացի այդ, նրա մաշկն ու ոսկրածուծն են վնասվել:

Ամուսինն ամեն ինչ անում է Քեյթ Միդլթոնին աջակցելու համար՝ խնամելով նրանց երեխաներին, գրել է Radaronline-ը։ Արքայազնն օգնում է նաև իր հորը՝ Չարլզ III թագավորին, ում մոտ նույնպես քաղցկեղ է հայտնաբերվել։

Քեյթ Միդլթոնը հանրության առջև չի երևացել 2023 թվականի դեկտեմբերից։ Հունվարին նա որովայնի վիրահատության էր ենթարկվել։

Իսկական հուզմունքը սկսվել էր արքայազն Ուիլյամի կնոջ ու երեխաների կեղծ լուսանկարի հրապարակումից հետո։ Նրա անհետացման մասին բազմաթիվ վարկածներ էին հայտնվել համացանցում։ Սակայն մարտի վերջին Ուելսի արքայադուստրը հրապարակավ հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular