ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շենգեն վիզայի վճարը կթանկանա. տհաճ անակնկալները շարունակվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այսօր հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել կարճաժամկետ կացության Շենգենյան վիզայի (C տիպի վիզա) տրամադրման վճարի ընդհանուր բարձրացման մասին՝ 12%-ով։

Փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականի հունիսի 11-ից։ 

Այսպիսով, եթե այսօր շենգենյան վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները վճարում են 35 եվրո, ապա ընդամենը մի քանի շաբաթ անց այն կարժենա 39.2 եվրո: 

Հիշեցնենք, 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, ըստ որի՝ վիզայի վճարը նախկին 60 եվրոյից նվազեցվել էր 35 եվրոյի:

Ի դեպ, ՀՀ քաղաքացիների և հայաստանաբնակների համար շենգենյան վիզա ստանալը, արդեն երկու տարի է, իսկական մղձավանջ է դարձել, քանզի դեսպանատներն օր գրեթե չեն տրամադրում, լավագույն դեպքում մի քանի ամսից կամ գուցե մեկ տարուց, իսկ մնացած բոլոր տարբերակները հավելյալ վճարների հետ են կապված, և ստացվում է, որ շենգենյան վիզա ստանալը, եթե այդ ճանապարհով քաղաքացին գնա, կարժենա 50,000-80,000 դրամ կամ գուցե ավելի:

Այս խնդիրը բազմաթիվ անգամներ բարձրացվել է ամենաբարձր մակարդակով՝ և՛ ԱԺ պատգամավորների, և՛ ԱԳՆ մակարդակով, սակայն սայլը տեղից չի շարժվում, և քաղաքացիները շարունակում են զանազան ելքեր փնտրել վիզա ստանալու համար:

Մարիաննա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular