ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման մեջ ներգրավվածության համար։ Այս մասին հայտնել է Politico թերթը։

Ըստ նրանց՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և, միևնույն ժամանակ, վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։

Ըստ Politico-ի՝ մայիսի 19-ին ԱՄՆ պաշտոնյաները տագնապով հետևել են որոնողափրկարարական գործողությանը՝ «ժամեր շարունակ ենթադրություններ անելով, թե ինչպես կարող է կործանումը փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում»:

««Իսկապե՞ս այսպես է սկսվում երրորդ համաշխարհային պատերազմը» հարցը որոշ ժամանակ դադարել է անմիտ լինելուց», -ասել է հրատարակության զրուցակիցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular