ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում անթաքույց հրճվանք կա Իրանի տեղի ունեցածի վերաբերյալ․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:
 
Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:
 
Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:
Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular