ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Հայաստան իջել «ԿՎՀ-ի դեսանտը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv–ն «Իրանի նախագահի վախճանվելուց հետո Հայաստանում իջել է «ԿՀՎ–ի դեսանտը». առաջինը նրա մոտ գնալ շտապել է Փաշինյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ մայիսի 21-ին Հայաստանի վարչապետը հանդիպել է ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ։ Ինչպես երևում է պաշտոնական հաղորդագրությունից, այդ արտասահմանյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ ԿՀՎ–ի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը։ Մամուլի հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը Քոհենի հետ քննարկել է միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների հարցեր։

«Զուգահեռական Z» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Դեյվիդ Քոհենը Երևան է թռել կոնկրետ նպատակով. «ԿՀՎ աշխատակիցը ժամանել է՝ պարզելու Հայաստանում գործընթացների առաջընթացը և որպեսզի գործողությունների նոր ծրագիր փոխանցի Սրբազանի ու նրա դաշնակիցների դեմ, քանի որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սարսափելի մահով տարածաշրջանում շատ բան կարող է փոխվել»։ Ինչ-որ մեկն էլ որոշել է, որ վարչապետի և ԿՀՎ–ի հետախույզի հանդիպումը ևս մեկ քայլ է՝ ուղղված տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելուն։ «Հայաստանից արագացված տեմպերով ձևավորվում է Ուկրաինա-2»,- գրել է «Աղջիկը հրացանով» տելեգրամյան ալիքը։

Հիշեցնենք, որ Քոհենի այցը Հայաստան տեղի է ունեցել այն ավիավթարից երկու օր անց, որի ժամանակ վախճանվել է Իրանի նախագահ Ռաիսին։ Արդյո՞ք այդ երկու իրադարձությունները կապակցված են: Հավանաբար՝ այո։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն այդ մասին, բնականաբար, ոչինչ չեն ասի։ Ավելին, նրանք չեն ցանկանում աշխատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Նրանց համար ավելի կարևոր է ուժեղացնել երկխոսությունը Արևմուտքի հետ, ինչին ակնհայտորեն դեմ է Թեհրանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular