ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ բանակցությունների գնացել է առանց գլխաշորի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  «Independent»-ը, Մերկելին Ջիդդա քաղաքում դիմավորել է Սալման թագավորը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արևմտյան մի շարք այլ երկրների կին ղեկավարներ ու քաղաքական գործիչները նախկինում ևս հրաժարվել էին Սաուդյան Արաբիա այցելության ընթացքում գլխաշոր կրել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես «դրես կոդի» պահպանումից խուսափել է, երբ ժամանել է Էր-Ռիյադ՝ հայտնելով, որ իր քայլով կներշնչի Սաուդյան Արաբիայում ճնշված  կանանց: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular