ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կթանկանա՞ արդյոք տեղական ցեմենտը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված հարցերից մեկով (չզեկուցվող) առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառել։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 2289-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ 
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1.14 մլն տոննա ցեմենտ, ինչը 13.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Այսինքն՝ կառավարությունը նորից երկարացնում է ցեմենտի ներմուծման արգելքը, որպեսզի տեղական ցեմենտը Հայաստանում սպառվի, և տեղական ցեմենտ արտադրողները նաև չհայտնվեն անհավասար պայմաններում, քանզի դրսից, հիմնականում՝ Իրանից ներկրվող ցեմենտն ավելի մատչելի է ստացվում, քան տեղականը։ Մնում է՝ դրանից տեղական ցեմենտի գինը չբարձրանա։

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular