Փարիզում Շառլ Ազնավուրի անունով հրապարակ է անվանակոչվել (լուսանկարներ)
ՖՈՏՈՓարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ թաղամասի հրապարակը, հայտնում է BFMTV-ն:
Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ազնավուրի հարազատներն ու ընկերները։
Ինչպես հայտնի է, 2021 թվականին Փարիզի Օդեոն թաղամասում, որտեղ Ազնավուրն անցկացրել է իր մանկությունը, բացվել է նրա կիսանդրին։