«Միասին որոշում պիտի կայացնենք»․ Բագրատ Սրբազանի ուղերձը՝ մայիսի 26-ի մեծ հանրահավաքին ընդառաջ (Տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄայիսի 26-ին, ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքից առաջ Բագրատ Սրբազանը տեսաուղերձ է հղել․
«Մենք միասին ճանապարհ ենք անցել․ բարդ, բայց դեպի հաղթանակ տանող։ Ամենատարբեր հարձակումներին և ստերին պատասխանել ենք համբերությամբ, վստահությամբ և ճշմարտությամբ։
Այս կիրակի՝ մայիսի 26-ին, ժամը 16։00-ին եկեք Հանրապետության հրապարակ։
Հաշտության, արդարության, ճշմարտության, Հոգևոր Հայաստանի և իրական ու հարատև խաղաղության մեր ասելիքը արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում։
Այդ հաղթանակը պետք է ամրագրել։
Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ։
Մենք միասին որոշում ունենք կայացնելու։
Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ»։