ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան Ֆրանսիայի հավաքականում

ՍՊՈՐՏ

Օլիվյե Ժիրուն Եվրո-2024-ից հետո կավարտի կարիերան Ֆրանսիայի հավաքականում։

«Իհարկե, կկարոտեմ հավաքականում խաղալը, բայց ժամանակս սպառվում է: Մենք պետք է տեղը զիջենք երիտասարդներին»,- ասել է հարձակվողը։

Ժիրուն Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից։ 37-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում՝ դառնալով 57 գոլի հեղինակ (ռեկորդային ցուցանիշ)։

Ֆրանսիայի հավաքականի հետ հարձակվողը հաղթել է Ռուսաստանում կայացած 2018 թվականի ԱԱ-ն։ Նաև թիմի կազմում նա հաղթել Ազգերի լիգան (2021), իսկ ԱԱ-2022-ում և տնային Եվրո-2016-ում դարձել արծաթե մեդալակիր։

Եվրո-2024-ը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular