ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը կտրուկ ավարտել է հարցազրույցը, երբ նրան հարցրել են Օբամայի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ ավարտել է CBS հեռուստաալիքի հաղորդավարի հետ հարցազրույցը, երբ վերջինս նրան հարցրել է Բարաք Օբամայի մասին: Այս մասին գրում է Ռիա Նովոստին և հիշեցնում, որ մարտին Թրամփը հայտարարել էր, որ նախկին նախագահի վարչակազմը գաղտնալսել իր հեռախոսազրույցները: Թվիթերի իր միկրոբլոգում սրա հետ կապված Թրամփը Օբամային անվանել էր «վատ (կամ հիվանդ) տղա»:

Երբ հարցազրույցի վերջում լրագրողը փորձել է հարցնել հենց այդ թվիթերյան գրառման մասին, Թրամփը հայտարարել է. «Դուք կարող եք դիտարկել այն, ինչպես ձեզ հարմար է: Դուք չպետք է ինձ հարցնեք: Ես ունեմ իմ կարծիքը, դուք՝ ձերը»:

«Բայց ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, դուք ԱՄՆ նախագահն եք»,- ասել է հաղորդավարը:

«Այսքանը բավարար է: Շնորհակալություն»,- արձագանքել է նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular