ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է. Միշուստին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ-ում ապրանքաշրջանառությունը կտրուկ աճում է, վերջին 4 տարվա ընթացքում այն 2/3-ով աճել է։

Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Աճի 6 տոկոս  ցուցանիշը միջոցառումների ծրագրով նախատեսված որոշումների կատարման շնորհիվ է արձանագրվել, ինչը նաև լրացուցիչ 7 տոկոս աճի տեմպ է հաղորդել փոխադարձ առևտրի ծառայություններին։

Միշուստինը հավելել է, որ ծրագրի իրականացումն ապահովել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների 2 տոկոս աճ։

Նա ընդգծել է, որ ԱՊՀ մասնակիցների ՀՆԱ-ն 2023 թ. արդյունքներով աճել է 3,8 %–ով, իսկ ԵՄ երկրներում՝ կես տոկոսից պակաս։

«Երկարաժամկետ հեռանկարում մենք կշարունակենք խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում»,– հավաստիացրել է ՌԴ վարչապետը:

ՌԴ կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՊՀ երկրները անկեղծ կարծիքներ են փոխանակում բոլոր հարցերի շուրջ, ինչը նպաստում է գործնական համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, նորարարական, քաղաքացիների և բիզնեսի համար օգտակար նախագծերի մեկնարկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular