Բանկ մտած զինված տղամարդը վնասազերծվել և ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
ԻՐԱՎՈՒՆՔՄայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ է, վնասազերծվել է և ձերբակալվել։
Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։
Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնում է բանկը պայթեցնել: