ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների․ Լավրովը` ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մոսկվա կանչելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելու պատճառը։

Այս մասին գրում է Ինտերֆաքսը։

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է նա։

Հստակեցնող հարցին՝ խորհուրդ տրվելո՞ւ է, որ Հայաստանի դեսպանն իր հերթին գնա Երևան՝ խորհրդակցությունների, Լավրովը պատասխանել է.

«Հայտարարել ենք այն, ինչ հայտարարել ենք։ Գալիս են խորհրդականները, առաջին քարտուղարները, կցորդները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա:

Այս մասին հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ դա ռուսական կողմի որոշումն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular