ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում մշակվել է բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք մինչև 100 կգ բեռնատարողությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չնայած նրան, որ վերջին երկու տարվա ընթացքում անօդաչու թռչող սարքերը հիմնականում օգտագործվում են որպես ոչնչացման զենք մարտական ​​գոտիներում, դրանք օգտագործվում են նաև քաղաքացիական կյանքում և մարդկանց աշխատանքն ու կյանքը հեշտացնող խնդիրների ավելի լայն շրջանակում, գրում է overclockers.ru-ն: Ռուսաստանում տեղի է ունենում նաև խաղաղ «անօդաչուներ»-ի ստեղծում: Օրինակ Նովոսիբիրսկի պետական ​​տեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են ինքնաթիռի տիպի բեռնատար անօդաչու թռչող սարք մինչև 100 կիլոգրամ բեռնատարողությամբ: Ըստ նախատեսվածի այդ անօդաչու սարքը կարող է օգտագործվել տարածքի երկարաժամկետ մոնիտորինգի, ապրանքների առաքման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, օրինակ ցանքս իրականացնելու, ինչպես նաև տարբեր միացություններով մշակաբույսերը վնասատուների դեմ ցողելու համար։ Անօդաչու թռչող սարքի բնութագրերը թույլ են տալիս իրականացնել այդ աշխատանքները ի լրումն վերը նշված բեռնատարողության: Նովոսիբիրսկի գիտնականների կողմից մշակված այդ անօդաչու թռչող սարքն ունի մինչև 1200 կմ թռիչքի միջակայք, բարելավված թռիչքի և վայրէջքի բնութագրեր շնորհիվ ալիքային թևի պրոֆիլի և բարձր էներգաարդյունավետություն:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ոլորտում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը վաղուց է դարձել համաշխարհային միտում։ Անօդաչու թռչող սարքերը ոչ միայն հնարավորություն են տալիս արագորեն ծածկել հսկայական տարածքներ, այլ նաև զգալիորեն նվազեցնում են հիմնական գյուղատնտեսական աշխատանքների ծախսերը, որը, բնականաբար,  բերում է գյուղմթերքի վերջնական ինքնարժեքի նվազման։ Հասկանալի է, որ առայժմ անփոխարինելի է մարդու մասնակցությունը ցանքսին ու բերքահավաքին, բայց, կարելի է ենթադրել, որ դա ժամանակի հարց է, և հեռու չէ այն օրը, երբ ամենուր կոմբայնները կվերահսկվեն օգտագործելով իրենց մեջ ներդրված ծրագրերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular