ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու պատճառ չունենք․ Շոլց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինը որպես պետություն, քանի որ ներկայումս հստակություն չկա պետության տարածքի և «հարակից այլ հարցերի» հետ կապված։

Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում:

«Խոսքը Պաղեստինի վարչակազմի մասին է, որը պատասխանատու է Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Բայց մենք դեռ հեռու ենք դրանից: Այն ամենը, ինչ մենք հիմա պետք է անենք, երկարաժամկետ հրադադարի հասնելն է։ Հարցը նաև այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պարտավորություն ստանձնեն հավատարիմ մնալ երկու պետությունների մասին որոշմանը», - հավելել Է Շոլցը՝ նշելով, որ պետականության խորհրդանշական ճանաչման ճանապարհը ոչ մի տեղ չի տանի։

Մայիսի 22-ին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարեցին, որ Պաղեստինը ճանաչում են որպես պետություն, նրանց որոշումները ուժի մեջ կմտնեն մայիսի 28-ին:

Մինչև մայիսի 23-ը Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ Ութ երկիր ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թվականին՝ դեռևս ԵՄ - ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան ՝ 2014 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular