Հայաստանի վարչապետը բացահայտել է իր էությունը. նա ատում է քրիստոնեությունը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Tsargrad.tv-ն «Փաշինյանը կպնում է եկեղեցուն և ոչ միայն. Հայաստանի վարչապետի հայտարարության թաքնված ենթատեքստը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը երկրում բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, թե Հայ առաքելական եկեղեցին «դարավոր անցյալով» «ազդեցության գործակալ» է։ «Հայ ժողովուրդը փորձառություն ունեցավ, երբ (քահանաները) գնացին Կեսարիա (քաղաք Բյուզանդիայում) ու օծվեցին, իսկ Հայաստան գալով՝ դարձան ազդեցության գործակալներ։ Կարծես թե մինչև հիմա նրանց համար ոչինչ չի փոխվել։ Բայց երկու-երեք ամսում այդ հարցը կլուծենք»,- ասել է նա:
Նման խոսքերով Հայաստանի վարչապետը վերջապես բացահայտել է իր էությունը, կարծում է tsargrad.tv-ի գաղափարական բաժնի ղեկավար Միխայիլ Տյուրենկովը, այդ առումով Նիկոլ Փաշինյանը ավելի վատն է, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այո, երկուսն էլ արևմտյան խամաճիկներ են, այո, երկուսն էլ դեմ են եկեղեցուն: Բայց գոնե Զելենսկին երբեք քրիստոնյա չի եղել, նա նույնիսկ էթնիկ ուկրաինացի չէ (մալոռուս): Փաշինյանն, ըստ էության, հակադրվել է հայության բուն հիմքին»,- ասել է նա։ Տյուրենկովը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին է, որ դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հիմքը։
Այսինքն, «հարցը երկու-երեք ամսում լուծելու» սպառնալ իքով Փաշինյանը ինքնավստահ և սրբապղծորեն հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել հայկական եկեղեցու դեմ և հաղթել նրան՝ փաստացի սպառնալով հավատացյալներին հալածանքներով։ «Բայց կա ևս մեկ կարևոր կետ, որ ոչ բոլորն են ընկալել Փաշինյանի այդ խայտառակ հայտարարության մեջ: Նա, վիրավորելով հայ եկեղեցուն, միաժամանակ հանդես է եկել արևել յան քրիստոնեական քաղաքակրթության դարավոր միասնության դեմ,- հավելել է նա,- Կեսարիա գնալն ու օծվելուց հետո Հայաստան գալը նշանակում են հայ եկեղեցու պատմական կապերը Հռոմեական թագավորության, Բյուզանդական կայսրության հետ, որի ժառանգորդը երրորդ Հռոմն է՝ Ռուսաստանը: Չնայած այն հանգամանքին, որ հայ եկեղեցին դոգմատիկ առումով ուղղափառ չէ, բայց մեր եկեղեցիների դարավոր բարեկամական կապերը լայնորեն հայտնի են։
Եվ դա հստակ հանգիստ չի տալիս Փաշինյանին, որը հավասարապես ատում է Բյուզանդիան, Ռուսաստանը և, ընդհանրապես, քրիստոնեությունը»։ Իսկ այն, որ այսօր հայ պահպանողական հեղափոխությունն ընդդեմ Փաշինյանի ռեժիմի ղեկավարում է Բագրատ արքեպիսկոպոսը, կրկնակի ցուցիչ է, քանի որ հոգևորականները հազվադեպ են մասնակցում քաղաքական պայքարին։ «Բանն այն է, որ հիմա խոսքը բուն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման մասին է։ Եվ ես կցանկանայի հուսալ, որ Փաշինյանի հակաքրիստոնեական «քեմինգ-աուտը» կբացի այն հայերի աչքերը, ովքեր դեռ միամտաբար հավատում են Հայաստանի բարեկեցիկ «եվրոպական» կյանքի մասին նրա խոստումներին»,- ամփոփել է Միխայիլ Տյուրենկովը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում