ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արտամոնով. Չի կարելի թույլ տալ, որ Իրանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի»»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե ​​Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահը «պայթեցնի» այդ երկիրը, Ռուսաստանը վտանգում է ստանալ «երկրորդ Ուկրաինան»: Այս մասին «KP» ռադիոկայանի եթերում ասել է ռազմական հետախուզության նախկին սպա, ռազմական և քաղաքական փորձագետ Ալեքսանդր Արտամոնովը, գրում է politnavigator.net-ը։

«Քանի դեռ այս իրավիճակը կարգավորված չէ, այսինքն ինչ-որ կերպ, հուսով եմ, արգելակված է, կարող է լինել հույս, որ Իրանում այս պահին պայթյուն չի լինի։ Դա կարող է ուշանալ մեկ ամսով, մի քանի ամսով, բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանին սահմանակից իրանական երեք գավառներում, հավատացեք, ինչ որ բան է նախապատրաստվում։ Եթե ​​մենք չկարողանանք դա կանխել, ապա  վտանգում ենք ստանալ երկրորդ Ուկրաինան Ռուսաստանի հարավային սահմաններում։ Տեսեք ինքներդ։ Հարավային Կովկասն այսօր ՆԱՏՕ-ի վառոդի պահեստն է։ Չկա ադրբեջանական բանակ, կա թուրք-ադրբեջանական բանակ, այն ամբողջովին ինտեգրված է թե՛ կրթության, թե՛ զինամթերքի մատակարարման, թե՛ կառուցվածքի, թե՛ կազմակերպման, թե՛ ռազմարդյունաբերական համալիրում»,- նշել է նա։

«Ի դեպ, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն Ուկրաինային համարում են իրենց դաշնակիցը։ Ընդ որում Ադրբեջանն ասում է, որ հումանիտար հարցեր է քննարկում, իսկ Թուրքիան այդ հարցում ամաչկոտ չէ, պարզ է ասում։ Ես նույնիսկ կարող եմ ձեզ ասել, թե ինչպիսի նոմենկլատուրա են տրամադրում Ուկրաինայի Զինված ուժերին, շատ լայն, սկսած զենիթահրթիռային համակարգերից և ավելի բարձր։ Ցավոք, Վրաստանն ու Հայաստանը ևս ներկայումս ինտեգրվում են այդ համույթին»,- վստահ է Արտամոնովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular