Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քանիցս ասել է, որ Ռուսաստանը զորահավաքի կարիք չունի»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Financial Times-ի հրապարակումն այն մասին, որ Ռուսաստանը ստիպված կլինի զորահավաք սկսել այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին։
«Դժվար թե FT-ն հասկանա իրական պատկերը։ Կարելի է միայն ասել՝ դուք գիտեք, որ մեզ մոտ շատ ակտիվ ընթանում է կամավոր պայմանագրայինների հավաքը՝ ամենօրյա ռեժիմով։ Եվ նախագահը քանիցս ասել է, որ, զինվորականների կարծիքով, նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Պեսկովը։