ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի հուշարձանի մոտից հեռացրել են Փաշինյանի դրած ծաղիկները (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիրանցի բնակիչներից մեկը հեռացնում և աղբարկղը նետում ծաղիկները, որ այսօր գյուղի զոհերի հուշարձանի մոտ դրել Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն այցելել էր Բաղանիս և Կիրանց ու հանդիպել բնակիչների հետ։ Հատկապես Կիրանցում Փաշինյանի շփումը գյուղացիների հետ բավականին լարված մթնոլորտում է անցել։ 

Խոսակցության թեման սահմանազատումն ու դրա հետևանքներն են կիրանցիների համար։ Գյուղացիները Փաշինյանին ասել են, որ չի կարողանում բանակցել և հանձնում է իրենց հայրենիքը թշնամուն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular