ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապտակ Մոսկվայի ղարաբաղյան ջանքերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ապրիլ 28-ին Մոսկվայում կայացավ ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններն անցան եռակողմ ձևաչափով, ապա արտգործնախարարներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ», նման հաղորդագրություն տարածեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները։

Մոսկովյան բանակցություններից առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը ադրբեջանական գործակալությունների տված հարցազրույցում խոսեց Եվրասիական տնտեսական միությանը` Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին, այս թեման շարունակեց ռուս հանրահայտ մեկնաբան Սոլովյովը` Բաքու կատարած այցի մասին մանրամասներ պատմելով հանրությանն, ընդ որում, չթաքցնելով ակնածանքը Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու իր ստացած տպավորությունները Ադրբեջանի նախագահից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular