ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ցույց տալ ՀԱՊԿ-ի դուռը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա` կասկածելով, որ Հայաստանը կհամարձակվի լքել Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, գրում է Eurosianet.org-ը։

Ի պատասխան Փաշինյանի` ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ամբողջական դուրս գալու մասին վերջին հայտարարությունների` ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Երևանն «ազատ է դադարեցնել իր անդամակցությունը» ՀԱՊԿ-ին։ «Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Կազմակերպությունում հետագա աշխատանքի համատեքստում», - ասել է Զախարովան մայիսի սկզբին կայացած ճեպազրույցում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կրած պարտությունից հետո Հայաստանի իշխանությունները հետևողականորեն հեռանում են Ռուսաստանից և քայլեր են ձեռնարկում հարաբերություններն ամրապնդելու ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։ Շատ հայեր կարծում են, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները նրա անվտանգությունն ապահովելու համար։ Վերակողմնորոշման գործընթացում Երևանն արդեն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը ստեղծվել է Կրեմլի կողմից որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ։ 2024 թվականի սկզբին ռուս խաղաղապահները լքեցին տարածաշրջանը, և Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ռուս զինվորականներն այլևս ողջունելի չեն Հայաստանում։ 

Հայաստանի իշխանությունների համար Մոսկվայի դեմ ակնհայտ լծակներից մեկը ՀԱՊԿ-ից ամբողջական դուրս գալու սպառնալիքն էր։ Բայց Մոսկվան, ըստ ամենայնի, պատրաստ է ստուգել, թե արդյո՞ք Փաշինյանը բլեֆ է անում։ Դիվանագիտական ​​պոկերը Հայաստանի գոյություն ունեցող սահմաններն ապահովելու Փաշինյանի ջանքերի մի մասն է: Նա ձգտում է ՀԱՊԿ-ի կողմից գոյություն ունեցող սահմանների ճանաչմանը` հուսալով, որ նման ճանաչումը կկանխի Հայաստանի տարածքը զավթելու Ադրբեջանի ապագա հնարավոր փորձերը: Մարտին ելույթ ունենալով Փաշինյանը ասել էր, որ հայերը իրեն հարցնում են, թե ինչո՞ւ է երկիրը դեռ ՀԱՊԿ անդամ, և ինքը «պատասխանելու ոչինչ չունի»։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ երկիրը դուրս կգա կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ն ու նրա ղեկավարությունը «չուրվագծեն, թե ինչպես են տեսնում երկրի ինքնիշխան տարածքի սահմանները»։ Ռուսաստանն էլ պատասխանել էր, որ այս պահին հավանություն չի տա ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի սահմանի ճանաչմանը, ինչը ևս մեկ խնդիր է դնում Փաշինյանի համար, ում կառավարությունը բախվում է ժողովրդի աճող դժգոհության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular