ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն առաջարկում է Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ընթացքում քննարկել զինադադարի հաստատման հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքել Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանի ընթացքում, բրիտանական The Observer թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում է Eadaily.com-ը։ Լոնդոնյան հրատարակությունը հիշեցրել է, որ աշխարհի երկրների մեծ մասը զինադադար է կնքում ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։

«Մենք տարբեր գործընկերների հետ քննարկում ենք հրադադարի մասին հարցը COP-ի ժամանակ, ինչպես Օլիմպիական խաղերի ժամանակ: Բայց դա քննարկման վաղ փուլում է։ Դա կպահանջի լրացուցիչ խորհրդակցություններ»,- նշել է Հաջիևը։ 

Նրա խոսքով, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում COP29-ը դարձնելու «հերթական հաջողության պատմությունը խաղաղության ոլորտում և համաժողով խաղաղության հասնելու համար՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի մարտահրավերին զուգահեռ»: «Մենք աշխատում ենք խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Կլիմայական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կխորացնի սննդի և ջրի պակասը և կարող է մեծացնել միգրացիան՝ մեծացնելով ճնշումը պետությունների վրա և պոտենցիալ սահմանների հետ կապված խնդիրներ առաջացնելով: Անվտանգությունն ունի բազմաթիվ տարրեր, և անհերքելի է, որ կլիմայի ազդեցությունը, շրջակա միջավայրի փոփոխությունը կամ բնապահպանական խնդիրները կարևոր են ազգային անվտանգության և խաղաղության համար: Կլիմայի փոփոխությունը ազգային և գլոբալ անվտանգության մի մասն է»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Բաքվում՝ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ին։

Ինչպես ավելի վաղ գրել էր EADaily-ն, մարտին, Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ (հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք) Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության գոտում հնարավոր զինադադարի մասին խոսակցությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ եթե Ռուսաստանը սկսի հաղթանակ տանել, ապա Ուկրաինային արևմտյան զորքեր ուղարկելը չպետք է  չբացառել։ Այս ամսվա սկզբին էլ Ֆրանսիայի ղեկավարը նշել էր, որ եթե ռուսական բանակը ճեղքի առաջնագիծը և համապատասխան խնդրանք ստացվի Ուկրաինայից՝ «պետք է մտածել այդ երկիր զորքեր ուղարկելու մասին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular