ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասանով. Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից և ներդրումներից։ Այդ մասին Tavria.tv-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Քամրան Հասանովը։

Փորձագետը նշել է, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը խոչընդոտ չէ Արևմուտքի համար, որ նրանք Ռուսաստանին փոխարինելու համար պատրաստ են Հայաստանին խոստանալ վճարել: «Այստեղ մենք կարող ենք միայն հենվել Հայաստանի ներսում որոշ խելամիտ ուժերի վրա, որոնք վճռորոշ պահին կհասկանան, որ առանց Ռուսաստանի իրենց զարգացումը ճակատագրական կլինի։ Էլ չխոսենք ռազմական սպառնալիքների մասին, խոսքը զուտ տնտեսության առումով է»,- ասել է քաղաքագետ Հասանովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար Հայաստանում պետք է իշխանության գա վարչապետ Նիկոլ Փաշինյանին այլընտրանքային ուժ, սակայն վերջինս ներկայումս ամբողջությամբ մաքրել է քաղաքական դաշտը։ «Այն ուժերը, որոնք նախկինում համագործակցել են Ռուսաստանի հետ, կորցրել են լեգիտիմությունն ու ժողովրդական աջակցությունը ներքին խնդիրների, կոռուպցիայի և այլնի պատճառով»,- հայտարարել է Քամրան Հասանովը։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես և մյուս հետխորհրդային երկրների խնդիրն այն է, որ նրանք չկարողացան ստեղծել այնպիսի էլիտաներ, որոնք գործում են ի շահ իրենց երկրի` ապահովելով բարեկամական հարաբերություններ այլ երկրների հետ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular