ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին կալանավորվելու է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը, ով կալանքի տակ էր վեց ամիս և ազատ էր արձակվել ապրիլի 21-ին, կրկին կալանավորվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:

Այդողանի կալանավորմամբ կուսակցության կալանավորված պատգամավորների թիվը կհասնի 12-ի: Նրանց շարքում են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular