ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերայից հետո

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտելուց հետո, գրում է «Чемпионат»-ը։

«Ես ինձ զբաղված կպահեմ, օրը 24 ժամ տանը լինելով՝ կխենթանամ։ Ես ուզում եմ սովորել, թե ինչպես պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակը: Ես չեմ ուզում գեր տղա դառնալ: Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց չգիտեմ՝ կուզենա՞մ մարզիչ լինել»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը Ինտերում է հանդես գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular