ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայծակը hարվածել է ֆուտբոլի մանկապատանեկան թիմի մարզչին. վերջինս մաhացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայում կայծակը հարվածել է ֆուտբոլի մանկապատանեկան թիմի մարզիչին՝ Պաս դը Կալե դեպարտամենտում հանկարծակի ամպրոպի ժամանակ։ Այս մասին հայտնել է France 3 հեռուստաալիքը։

Հինգշաբթի օրը՝ մայիսի 23-ին, 30-ամյա Ժորդանը մարզվելիս է եղել երեխաների հետ, երբ հանկարծակի անձրև է եկել։ Մարզիչը որոշել է խաղադաշտից տանել պատանի ֆուտբոլիստներին։ Գրեթե բոլորին հաջողվել է պատսպարվել, երբ կայծակը հարվածել է այնտեղ, որտեղ կանգնած է եղել Ժորդանը։ Դեպքի վայր ժամանած բուժաշխատողներին չի հաջողվել փրկել տղամարդուն։

Բացի Ժորդանից տուժել են մի քանի երեխաներ, ովքեր չեն հասցրել պատսպարվել։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել այրվածքներով ու կրծքավանդակի ցավերով։ Հաջորդ օրը բժիշկները հայտնել են, որ նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։

«Ինձ համար սա ինչ-որ մղձավանջ է: Ես շարունակում եմ հուսալ, որ ինչ-որ պահի ես կարթնանամ», - ասել է Ժորդանի եղբայրը՝ Լուկան: Նա ասել է, որ երեխաները շատ էին սիրում իր եղբորը։

France 3-ը պարզաբանել է, որ մայիսի 23-ին տարածաշրջանում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ, այսինքն՝ սպառնալիքը համարվել է նվազագույն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular