ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի մասին ամերիկացի ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի հունիսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի ֆիլմը, որն իրենից ներկայացնում է հարցազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ-ում ցուցադրելու են հունիսի կեսերին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Showtime հեռուստաընկերությունը:

Հարցազրույցները վարել է հենց ռեժիսորը: «The Putin Interviews» («Հարցազրույց Պուտինի հետ») նախագիծը չորս մասից է, որոնք եթեր են հեռարձակվելու երեկոյան ժամերին հունիսի 12-15-ը:

Հեռուստաալիքի հայտարարության մեջ նշվում է, որ Սթոունը անցած երկու տարիներին զրուցել է ՌԴ նախագահի հետ առնվազն տասն անգամ, վերջին անգամ այս տարվա փետրվարին:

Սթոունը հայտնի է որպես ռեժիսոր, ով նկարում է ֆիլմեր սուր քաղաքական թեմաներով, նրա հերոսները եղել են Ռիչարդ Նիկսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ-կրտսերը:  Նրա վերջին ֆիլմը պատմում է ԱՄՆ հատուկ ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, որի շնորհանդեսը կայացել էր 2016-ի աշնանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular