ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Լոռու մարզպետը եւ մարզպետարանը մարզից կամավորներ են հավաքագրում, որ ուղարկեն  աղետի գոտի` աշխատելու: Մարզպետը հանդիպել է բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ` հրահանգել, որ կամավորներ հավաքագրեն: Եվ չնայած անունը «կամավոր» է, իրականում ստիպողաբար են հավաքագրում, հատկապես նրանց, ովքեր միանում են երթերին ու ակցիաներին: Մեր տեղեկություններով, ռեկտորներն ու տնօրեններն էլ սպառնալով` պարտադրում են իրենց աշխատողներին: Ասում են, որ փրկարար ծառայությունը չի հասցնում աշխատանքը կազմակերպել, իսկ գետի հունը, հավաքված տիղմը մաքրելու, տարբեր աշխատանքներ անելու համար մարդուժ է հարկավոր:

Հավաքագրումը համակարգող մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը մեզ հետ զրույցում ասաց` կամավոր է հավաքագրումը. «Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ, ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելո, կարող են դիմել մեզ»: Իսկ Լոռվա մարզից մարդիկ բողոքում են, թե ինչու այդ աշխատանքներին չեն ներգրավում այն հազարավոր ոստիկաններին, որոնց պետությունը բարձր աշխատավարձ է տալիս, սակայն հանցագործությունները երկրում աճում են, եւ հասկանալի չէ, թե նրանք ինչով են զբաղված, բացի ցույցերը ցրելուց:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 05․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular