ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


16 պատճառ՝ ամեն օր սեքսով զբաղվելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ձեզ տանջում են ամենօրյա սթրեսսները, խնդիրները և անհանգստությունն՝ ձեր առողջության ամսին։ Ապա սեքսը՝ լուծում է ձեր համար և այն ձեզ կբերի երջանկություն, երկարակյացություն և գերազանց առողջություն։ Ահա 16 գործոն, որոնք վկայում են սեքսի առողջարար ազդեցության մասին՝ մեր օրգանիզմի։

1. Հակասթրեսս

Սեքսը նվազեցնում է սթրեսսը, անգամ եթե դրանից ձերբազատվելու հարցում չեն օգնում տարբեր շնչառական վարժանքները։ Սեքսի ժամանակ օրգանիզմն արտադրում է դոֆամին։ Դա մի նյութ է, որը պայքարում է սթրեսսածին հորմոնների հետ։ Սեքս ժամանակ օրգանիզմ մեծ քանակությամբ այլ հորմոններ էլ են արտանետվում. էնդորֆին, որը հայտնի է, որպես «երջանկության հորմոն» և օքսիտոցին, որը ուժեղացնում է սեռական ցանկությունը։ Առնտեների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ սեքսուալ ակտիվ արու առնետները շատ ավելի հանգիստ են, քան իրենց պակաս ակտիվ եղբայրները։

2. Ֆիզիկական վարժանքների փոխարեն….

Սեքսն ինքնին շարժում է։ Սեքսի ժամանակ ֆիզիոլոգիական փոփոխություններ են լինում, որոնք համադրել են իզիկական վարժանքների ժամանակ տեղ գտնող փոփոխությունների հետ։ Սեքսի ժամանակ հաճախակիանում է շնչառությունը, ինչը նշանակում, որ դու հոգնում ես, հետևաբար՝ կալորիաներ ես վառում։ Եթե սեքսով զբաղվում ես  շաբաթական երեք անգամ՝ միջինում գոնե 15 րոպե, ապա տարեկան 7500 կալորիա կարող ես վարել։ Նույնքան կալորիա վառվում է 75 միլոն մղոն վազելիս։ Հաճախակիացող շնչառության ժամանակ թոքրեը լցնում են թթվածնով, իսկ սեքսի ժամանակ արտադրվող տեստաստերոնը ամրացնոմ է մկաններն ու ոսկորները։

3. Զարկերակային ճնշման կարգավորում

Սեքսը կարգավորում է զարկերակային ճնշումը՝ իջեցնելով ստորին արտերիալ ճնշումը և նորմալիզացնում ընդհանուր արյան ճնշումը։

4. Դիմադրողականության բարձրացում

Սեքսը՝ լավագույն միջոցն է հարբուխի և այլ հիվանդությունների դեմ, որովհետև այն ամրապնդում է դիմադրողականությունը։ Եթե հաճախ ես զբաղվում սեքսով, ապա օրգանիզմում Ա դասի իմունոգլոբուլին հակամարմինների մակարդակը բարձրանում է, ինչը օգնում է հատկապես հարբուխի դեմ։

5. Ավելի երիտասարդ տեսք

Համաձայն որոշ հետազորությունների, շաբաթական երեք անգամ սեքսով զբաղբելը բերում է նրան, որ ժամանակի ընթացքում դու 10 տարի ավելի երիտասարդ ես թվում քո ռեալ տարիքից։

6. Առողջ սիրտ

Սեքսը ոչ միայն օգնում է այրել լալորիաները, այլև օգտակար է սրտի համար։ Լավ սեքսը՝ լավագույն պրոֆիլակտիկան է՝ ընդդեմ ինֆարկտի ու կաթվածի։ Նոր Անգլիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտնականները ուսումնասիրել են սեքսի ազդեցությունը սրիտի վրա, ինչի արդյունքում պարզել են, որ սեքսը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը, սակայն այս երևույթն ապացուցվել է միայն տղամարդկանց մոտ։

7. Ցավազրկում

Հաճույքը լավագույն ցավազրկողն է։ Եթե դու ունես գլխացավ, կամ էլ մարինդ է ցավում, ապա սեքսը կօգնի քեզ ավելի լավ, քան ցանկացած դեղ։ Բժիշկ Ջորջ Էլրիխն ուսումնասիրել է սեքսի ու արտրիտի կապը և եկել է այն եզրակացության, որ սեքսով զբաղվող պացիենտները ավելի թույլ ցավեր են ունենում այդ հիվանդության դեպքում։

8. Մտերմիկ ու վստահելի հարաբերությունների գրավական

Սեքսի ժամանակ օրգանիզմն արտադրում է օքսիտոցին հորոնը, որը պատասխանատու է ուրախության և սիրո զգացմունքների համար։ Եթե ձեր հարաբերություններում ճգնաժամ է և ձեզ թվում է, որ ձեր զուգընկերը սկսել է մեկուսանալ ձեզանից, ապ սեքսը կարող է օգնել ձեզ, դե իսկ օքսիտոցինն էլ էլ ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները։

9. Օնկոլագիական հիվանդությունների պրոֆիլակտիկա

Պարբերական սերմնաժայթքումը նվազեցնում է միզամուղի քաղկեղի հավանականությունը։ Ավստրալիացի գիտնականները ուսումնասիրել է տղամարդկանց մի խումբ և եկել է այն եզրահանգման, որ ամսվա մեջ գոնե 21 անգամ սերմնաժայթքում ունեցող տղամարդիկ ավելի քիչ են հակված քաղցկեղ ունենալուն։ Սեքսի և օնկոլոգիական հիվանդությունների կապն ուսումնասիրող այլ հետազոտություններն էլ եկել են նմանօրինակ եզրահանգման։

10. Տազի պինդ մկաններ

Սեքսի ժամանակ գործարկվում են մկանների տարբեր խմբեր։ Ռեգուլյա սեքսը նպաստում է տազային մկաններ ամրացմանը, ինպես նար կվադրիցեպսների, կորի մկանների ու մեջքի վերևի հատված մկանների ամրացմանը։ Այն նաև բարելավում է միզապարկի ու աղիքային համակարգի աշխատանքը։

11. Շագանակագեղձի պաշտպանություն

Սերմնաժայթքման ժամանակ արտադրվող հեղուկի մեծ մասն արտադրվում է շագանակագեղձի կողմից։ Եթե սերմնաժայթքում պարբերաբար չի լինում, ապա այդ հեղուկը կուտակվում է, ինչը կարող է հանգեցնել գեղձի այտուցմանն ու բորբոքմանը։ Պարբերական սերմնաժայթքումներն այդ պատճառով էլ օգտակար են շագանակագեղձի համար, սկայան պետք է հիշել, որ գեղձը կարող է խնդիրներ ունենալ, եթե սերմնաժայթքման բնականոն հաճախականությունը կտրուկ փոխվի։

12. Առողջ քուն

Սեքսից հետո լավ քունն ապահովված է, որովհետև օրգանիզմի վրա այն ունի նույն ազդեցությունն, ինչ ցանկացած այլ ֆիզիկական ակտիվություն։ Սրտի զարկի հաճախականությունը բերում է հետկոիտալ թուլացման, ուստի սեքսը օգտակար է նաև անքնության խնդիրներ ունեցողներին ու սա հատկապես վերաբերվում է տղամարդկանց, ովքեր սերմնաժայթքումից հետո քնոտ են դառնում։

13. Պարբերական մենստրուալ ցիկլ

Սեքսի ժամանակ կանանց մոտ արտադրվում են հորմոններ, որոնք օգնում են մենստրուալ ցիկլը բարելավել ու կարգավորել։ Սեքսը, ինչպես նշվեց, նաև հակասթրեսսային ազդեցություն ունի, իսկ սթրեսսը այն գործոններից մեկն է, որը խախտում է մենստրուալ ցիկլը։

14. Էրեկտիլ դիսֆունկցիայի պրոֆիլակտիկա

40-ն անց տղամարդկան 50 տոկոսը տառապում է այս ախտանիշով, կամ այլ կերպ ասած՝ իմպոտենցիայով։ Ու լավագույն միջոցն ընդդեմ իմպոտենցիայի… սեքսն է։ Առնանդամի զարկերակներ ստացվող արյունը օգնոմ է հյուսվածքները առողջ պահել, սիկ բժիշկները էրեկցիայի էֆեկտը համեմատում են սպորտի հետ. որքան այն ավելի հաճախ է լինում, այնքան ավելի լավ արդյունք է գրանցվում։

15. Կյանքի տևողության աճ

Առողջ սիրտ, ամուր մկաններ, թթվածնի լավ շրջանառություն… ու որպես հետևանք՝ լավ տրամադրություն։ Այս ամենը գործոններ են, որոնցշնորհիվ կյանքը ավելի երկար է դառնում։ Բրիտանացի գիտանականները պարզել են, որ ավելի հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ ավելի երկար են ապրում։

16. Երեխա ունենալու հավանականության աճ

Եթե դուք պլանավորել եք երեխա ունենալ, ապա ռեգուլյար սեքսը ավելացնում է սերմնահեղուկի քանակությունն աճուկներում, իսկ պարբերական սեքսը բերում է նաև սպերմատազոիդների պարբերական թարմացման, իսկ եթե դա չլինի, կարող է գրանցվել ԴՆԹ-ի կառուցվածքային խեղում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular