ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալայզիայում ձերբակալել են 8 հոգու՝ գանձարանից 25 միլիոն դոլար գողանալու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մալայզիայում բացահայտվել է հանցավոր խումբը, որին հաջողվել էր 25 միլիոն ԱՄՆ դոլար գողանալ պետական գանձարանից՝ փոխանցում է BBC-ն, հղումով մալայզիացի քննիչներին:

Ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է ութ մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա:

Հանցավոր խումբը մի քանի ֆեյքային ընկերություններ էր ստեղծել ապօրինի գործունեությունը թաքցնելու նպատակով: Մանրամասնվում է, որ խմբավորումը հաշիվներ էր ներկայացնում կառավարությանը գոյություն չունեցող նախագծերի համար:

2015 թվականին Մալայզիայում կոռուպցիոն սկանդալ էր ծագել երկրի վարչապետ Նաջիբ Ռազակայի շուրջ: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ 2013 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նրա հաշվին 681 միլիոն դոլար էր փոխանցվել:

Մալայզիայի գլխավոր դատախազ Մոհամեդ Ալին, սակայն, հայտնել էր, որ Ռազակայի նկատմամբ կոռուպցիոն գործը փակվել է, քանի որ վերոնշյալ գումարը նվեր էր Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular