ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար դժվար կլինի ինտեգրվել և ինչ-որ կերպ տեղավորվել ու ամրապնդել դիրքերը տարածաշրջանում առանց միանալու Ռուսաստան-Հայաստան-Իրան և Վրաստան ուղեծիրին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ Կառավարությանը կից Ֆինանսակական համալսարանի գլոբալ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Բելոկոնյովը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը և Իրանը միավորող աշխարհաքաղաքական նոր ենթակառուցվածքի ստեղծումը և՛ կամրապնդի Հայաստանի անվտանգությունը, և՛ մեկ քայլ առաջ կանի։ Այսօր Ռուսաստանն ու Իրանը առաջատար աշխարհաքաղաքական տերություններ են, և հենց նրանց ինտեգրումը, միավորումն ու ընդգրկումն է այստեղ, որը ձեռնտու է Հայաստանի և Վրաստանի համար: Հենց այս ենթակառուցվածքը կարող է կայունացնող դեր խաղալ տարածաշրջանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը վերջին տասնամյակներում բավականին պրագմատիկ կերպով է վարում իր քաղաքականությունը տարածաշրջանում և փորձում է շատ չմիջամտել երկրներում տեղի ունեցող ներքին պրոցեսներին։

«Հայաստանը կարիք ունի Սփյուռքին ներգրավելու: Ռուսաստանում գտնվող հայկական Սփյուռքը բավականին մեծ է և Սփյուռքն էլ կարող է ինքնակազմակերպվել և լուծել մի շարք խնդիրները»,- ընդգծեց Սերգեյ Բելոկոնյովը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ռուսական անվանելուն՝ մեր զրուցակիցը շեշտեց.

«Ի՞նչ կապի մասին է խոսքը: Եկեղեցական կա՞պ են փնտրում, Հայ Առաքելական Եկեղեցուն անհնար է մեղադրել Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ ինչ-որ կապ ունենալու մեջ։ Ռուսաստանը կաջակցի Հայաստանին և հայ ժողովրդին՝ անկախ նրանից, թե ով է այնտեղ առաջնորդ: Կարծում եմ՝ ընկեր Փաշինյանը շատ սխալներ թույլ տվեց և նրա հիմնական քաղաքականությունը չի բխում հայ ժողովրդի շահերից»:

Սերգեյ Բելոկոնյովի դիտարկմամբ՝ երբ Փաշինյանը ՀՀ-ում եկավ իշխանության, Ռուսաստանում նրան աջակցեցին բազմաթիվ հայեր։

«Այսօր այդպես չէ, և նրա աջակցությունը գնալով մարում է ու նվազում։ Հենց աջակցության ու ցնծության մարումը հնարավորություն կտա փոխել այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը:

Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի, այդտեղ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular