ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ստեղծագործական միությունները մտահոգություն են արտահայտել Երևանի կենտրոնում ծավալված շինարարական աշխատանքների՝ մասնավորապես  օպերայի շենքի շրջակա պուրակի տարածքների, կապակցությամբ. պատմության այս օրը ( 30 մայիս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մեծ Բրիտանիա՝ Գարնանային ազատ օր, ԱՄՆ՝ Հիշատակի օր, Ֆիջի՝ Լատու Սիր Լալա Սուկունի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908-ծնվել է  խորհրդային պատմաբան Աբգար Հովհաննիսյանը:

1913-ծնվել է նկարիչ Արա Բեքարյանը:

1946-ծնվել է էստրադային երգչուհի, դերասանուհի Ռոքսաննա Բաբայանը:

1950- ընդունվել է որոշում կոլտնտեսությունների խոշորացման վերաբերյալ։ Կոլտնտեսությունների քանակը Հայաստանում 1043-ից 1950 թվականի վերջերին նվազել է մինչև 666-ի։                     

1988-Ադրբեջանի կոմունիստական կուսակցության պլենումում Լեռնային Ղարաբաղի նախկին կուսակցական ղեկավար Կևորկովը վտարվել է կուսակցությունից լուրջ քաղաքական սխալների պատճառով:

1994-վախճանվել է հայ ճարտարապետ, գրող Արմեն Զարյանը:

1999-կայացել են խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական շրջանում ձևավորվել էր  «Միասնություն» դաշինքը, որի մեջ են մտել ՀՀԿ-ն, ՀԺԿ-ն և Երկրապահների միությունը, որն էլ հաղթել է ընտրություններում,  Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Կ. Դեմիրճյանը, իսկ վարչապետ է նշանակվել Վ. Սարգսյանը։

2002- Հայաստանի ստեղծագործական միությունները մտահոգություն են արտահայտել Երևանի կենտրոնում ծավալված շինարարական աշխատանքների՝ մասնավորապես  օպերայի շենքի շրջակա պուրակի տարածքների, կապակցությամբ, որոնք խաթարում են պատմականորեն ձևավորված ճարտապետական միջավայրը և աղճատում մայրաքաղաքի կերպարը:

2003-Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ֆինանսավորումը:

 2006- հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող Կոնդ թաղամասում: Մոտ երկու ժամ տևած հրդեհի արդյունքում այրվել է 6 սեփական տուն:

2012-Իշխող ՀՀԿ և «Օրինաց երկիր» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:

2016-Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով:

2018-Հայաստանի կառավարությունը դադարեցրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:

2019- «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել էին Ուջան-Աշտարակ ճանապարհը։

2020-կայացել է «Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ Արթուր Վանեցյանն ընտրվել է կուսակցության նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1381-սկսվել է Ուոլտ Թայլերի ապստամբությունը:

1431-Ռուանում այրել են Ժաննա Դը Արկին:

1498-ծով է դուրս եկել Կոլոմբոսի երրորդ արշավախումբը:

1563-տեղի է ունեցել Բորնխոլմի ճակատամարտը, որտեղ դանիական էսկադրան գրոհել է շվեդական նավերի վրա, սկսվել է Հյուսիսային յոթամյա պատերազմը:

1574-վախճանվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 9-րդը (1560-1574)՝ վալուաների դինաստիայի նախավերջին թագավորը, իսկ թագավոր է դարձել Հենրիխ 3-րդը:

1594-առաջին անգամ Պարսկաստան է ուղարկվել ռուսական դեսպան՝ կոմս Զվենագորսկին:

1635-Երեսունամյա պատերազմում ստորագրվել է Փարիզյան խաղաղության պայմանագիրը, որով ավարտվել է պատերազմի շվեդական շրջանը:

1640-վախճանվել է ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1778-վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը:

1815-«Վեստ-ինդիա» ընկերության «Արնիստոն» նավը փոթորիկի պատճառով խորտակվել է, զոհվել է 372 մարդ:

1846-ծնվել է ռուս զարդագործ Կարլ Պետեր Ֆոբերժեն:

1871-ընկել է Փարիզյան կոմունան:

1876-թուրքական սուլթան Աբդուլ-Ազիզը հրաժարվել է գահից ի օգուտ իր բարեկամ Մուրադի:

1896-Մոսկվայի մերձակայքում տեղի է ունեցել Խոդինյան դաշտի հրմշտոցը:

-Նյու-Յորքում արձանագրվել է աշխարհում առաջին ՃՏՊ-ն՝ ավտոմեքենան ընդարվել է հեծանվորդի հետ:

1900- Փարիզում ինժիներ Բոլդեմար Պոուլսենը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ տելեգրաֆոնը, որն ըստ էության ձայնագրության մագնիսական ժապավեն էր:

1934-ծնվել է առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

1937-ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ալեսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռեյխը գրավել և օկուպացրել է Կիպրոս կղզին:

1942- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական ավիացիան ռմբակոծել է Քյոլն քաղաքը:

1994-եթեր է դուրս եկել  Վլադ Լիստևի «Պիկ ժամ» հեռուստահաղորդման առաջին հաղորդումը Նիկիտա Միխալկովի հետ:

1995-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրվել 100 000 -անոց թղթադրամները:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular