ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանին մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։

Կարապետյանը նշում է, թե Արցախի հանձնումից հետո է որոշել մտնել քաղաքականություն, քանի որ տեսլական ունի երկրի զարգացման և անկախության պահպանման։

«Մեր շարժման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պետականության պահպանումն է»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը, հավելել, որ գործող իշխանություններն այսօր հարվածում են Հայաստանի բոլոր հիմքերին՝ եկեղեցի, ինքնություն և այլն։

Կարապետյանը խոսել է նաև Երևանում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ, տեղեկացրել, որ աջակցում են, ավելին, սկսել են աշխատանքներ տանել շարժման ձևավորումից առաջ, փողոցներ փակել, շատերին էլ շարժման անդամներից ձերբակալել են։

Այսօր էլ «Համահայկական ճակատն» ակտիվորեն մասնակցում է, բայց միևնույն ժամանակ շարժման ղեկավար կազմում չէ և դա իրենց դիրքորոշումն է։

Կարապետյանը նշել է, թե՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորագույն տեղում պետք է լինեն։ Արևմուտքում սովորելով՝ ես չեմ տեսել անվտանգային այն պրոդուկտը, որ կարող են տալ Հայաստանին, անձնական համակրությունները մի կողմ՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը»,- նշել է Կարապետյանը, հիշեցրել, որ երբ պաշտպանության նախարար էր, Փաշինյանին հարցրել է, թե ինչո՞ւ պետք է գնալ Արևմուտք և ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող են ստանալ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի հիմնավորում, ավելին խուսափել է պատասխանել հարցին, թե որտե՞ղ է տեսնում Լեռնային Ղարաբաղը։

Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ գործող վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական դաշնակցից, որը միակ ուժն էր, որը զսպում էր Ադրբեջանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի գնահատականով՝ չի լինելու ոչ մի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե լինի էլ, ըստ Կարապետյանի, նման է լինելու Հիտլերի օրինակին, վերջինս ևս մի քանի պայմանագիր է ստորագրել հարևան երկրների հետ, բայց առաջինը հենց նրանց վրա էլ հարձակվեց։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանը չի հրաժարվում Իրանի հետ հարաբերություններից, բայց լավ բարեկամություն անել էլ չի ուզում, քանի որ գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք լինի․ Հայաստան, Ռուսաստան և Իրան։ Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության պահպանման համար, իսկ Արևմուտքը ցանկանում է ձևափոխել տարածաշրջանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular