ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա 30 տուժած․ ՆԳՆ հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 29-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, ֆիզիկական ներգործության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պատրաստուկների մաքսանենգության ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտաան պարտականությունները չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դերք։
Նախկինում կատարված հանղագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular