ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր կիբերհանցագործության համար ՀՀ քաղաքացու են ձերբակալել. Reuters

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում և Ուկրաինայում ձերբակալվել են կիբերհանցագործներ, որոնք ղեկավարում էին բոտնետների Եվրոպայի ամենամեծ ցանցը և գումարներ էին շորթում ԵՄ քաղաքացիներից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Եվրոպոլին։


Ըստ գործակալության, խարդախներից մեկին բռնել են Հայաստանում, իսկ մյուս երեքին՝ Ուկրաինայում։ Նշվում է, որ կասկածյալներից մեկը վաստակել է մոտ 69 միլիոն եվրո (75 միլիոն դոլար) բոտերի պորտալների վարձակալությունից։
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը նաև փակել են ավելի քան 100 սերվեր և վերահսկողության տակ են վերցրել ավելի քան 2000 դոմեյններ՝ բոտնետներն ապամոնտաժելու համար: 

Այս գործողությունը տեղի է ունեցել ԵՄ մի շարք երկրների, ԱՄՆ-ի և Ուկրաինայի իրավապահների մասնակցությամբ և ստացել է «Եզրափակիչ» անվանումը։ Այն անվանվել է մինչ օրս կիբերհանցագործություններին ուղղված ամենահզոր հարվածը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular