ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ազատությանը, ատելության խոսքի և խտրականության տարբեր դրսևորումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է աշխատակազմի 2023 թվականի ծախսերի և եկամուտների հաշվետվությունը։

Պաշտպանը նախ նշել է, որ 2023 թվականին իրականացվել է 5 միջոցառում և 1 ծրագիր, որոնց շրջանակում հիմնականում պլանային ցուցանիշները գերակատարվել են։ Օրինակ, եթե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցման ծրագրի շրջանակում է նախատեսված է եղել 900 հանրային իրազեկման գործողության իրականացում և դրանց հանրայնացում, ապա այդ ցուցանիշը փաստացի հասել է 3966-ի, իրականացվել է 513 այց, այդ թվում՝ մարզային։ Ավելացել է ինչպես դիմումների քանակը՝ 2022 թվականի 15473֊ի փոխարեն 2023-ին՝ 15889, այնպես էլ դրական գործերի թիվը՝ 1282-ից դառնալով 1922։

Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ բավական ակտիվ աշխատել է նաև միջազգային համագործակցության տեսանկյունից։ Այս տարի ՄԻՊ հաստատությունը պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի կազմում։ Այս համատեքստում Պաշտպանը շեշտեց, որ միջազգային գործուղումներ հիմնականում կազմակերպվում են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, միայն դրա անհնարինության դեպքում` պետբյուջեի միջոցներով։ Օրինակ՝ անձամբ Պաշտպանը 1 տարվա ընթացքում ընդամենը 2 գործուղում է ունեցել, որոնք իրականացվել են պետբյուջեի միջոցների հաշվին։

Պաշտպանն անդրադարձել է նաև իրականացվող մյուս ծրագրերին, մասնավորապես՝ գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում, աշխատակազմի կարողությունների զարգացման, երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավման և մասնակցության խթանման շրջանակում իրականացվող միջոցառումներին։ 

Անահիտ Մանասյանը հատուկ շեշտել է, որ իրականացվող բոլոր ծրագրերի շրջանակում արված տնտեսումները հետ են փոխանցվել պետբյուջե։

Մարդու իրավունքների պաշտպանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է նաև հավաքների ազատությանը, ատելության խոսքի և խտրականության տարբեր դրսևորումներին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, երեխաների խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության հետ կապված խնդիրներին, որդեգրման ինստիտուտին, բուլինգի դեմ պայքարին, Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքով ստեղծված վիճակին և օրակարգային մի շարք այլ հարցերի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular