ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեք Շարժման թեժ գծին, այդ թերթիկները նկարեք, ուղարկեք»․ Բագրատ Սրբազանը հայտնեց՝ մարզերում գործարարներին հարկադրում են ստորագրել, որ աջակցում են Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարբեր մարզերից լուրեր ենք ստանում, որ գործարարներին ստիպում են գնալ «ազդեցիկ» ինչ-ինչ անձանց մոտ, «Երկրապահ» են, թե թաղի տղա են, ինչ են, ու թուղթ ստորագրեն, որ աջակցում են էս մարդուն (Փաշինյանին-խմբ․)։ Ստիպում են։ Լուրերը գալիս, մեզ հասնում են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծեց՝ նման դեպքերում պետք է բարձրաձայնել, զանգահարել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թեժ գծին։

«Զանգեք այդ թեժ գծին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման էջում նշված է թեժ գծի հեռախոսահամարը։ Հորդորում եմ բոլորին, որ թեժ գիծն օգտագործեն, զանգեն, հայտնեն, թերթիկները նկարեն ու ուղարկեն, չստորագրեն ոչ մի թերթիկ, ոչ մի կոմպրոմիս չունենան ստի հետ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular